Thursday, May 5, 2016

Կիսատ-պռատ

Ես հա մտածում էի, թե ինչու եմ (ուզում էի գրել «բնազդաբար», բայց իրականում բնազդաբար չէ, այլ միգուցե զգացմունքայնորեն, ենթագիտակցորեն, համահունչորեն, անգիտակցաբարորեն ու տենց... երևի ամենաճիշտն էս պահին «գիտակցաբար իռացիոնալ կերպով») որոշ քաղաքակրթությունների աշխարհընկալումը գերադասում իմից կամ իմի մի մասից. ազնվության պատճառով:

Փոքր ժամանակվանից հիպնոսացած կարդում էի հնդկացիների մասին: Հետո էստեղից-էնտեղից եկան, դեմս կանգնեցին չինացին ու հնդիկը: Ավելի ուշ աֆրիկացին: Իրենք սոցոլոգիա չունեն /դե հա, ո՞նց ունենային, եթե էն ժամանակ հա՛մ մարդիկ էին քիչ, հա՛մ էլ տեղաշարժվելու տեխնոլոգիաները սահմանափակվում էին հիմնականում ձիով, ուղտով ու նման կենդանի ոտքերով/: Հասարակությանը միշտ նայում են ներքևից ու չեն հավակնում այն ճանաչել վերևից: Ես սա ազնիվ եմ համարում, թեև էստեղի ռիսկն էլ վերևից վախն ա՝ համապատասխան հետևանքներով, բայց կյանքը դիալեկտիկ ա, չէ՞:-): Թվում ա, որ մարդն իրենց գիտակցության մեջ ոչ թե վեր ա ամեն ինչից, ոչ թե առանձնահատուկ ա, ոչ թե աշխարհն ա իրա միջով անցնում, այլ ինքն ա աշխարհի միջով անցնում: Եթե ուզում են մարդուն բան հասկացնել, պատմում են մի ուրիշ մարդու մասին: Չեն պատմում մարդկանց մասին, ինչն անում ա արևմտյան հասարակագիտությունը («հասարակության մասին գիտություն» իմաստով:-)): Չեմ թաքցնում, ինձ դեռ բավականին հետաքրքրում ա դա, նույնիսկ էնքան, որ Դուրքյհայմ եմ կարդում հենց էս պահին, փոխանակ արևելյան իմաստության գոհարներից մեկ-մեկ հավաքեմ:

Բայց էսօրվա արևմտյան հասարակագիտության խնդիրներից մեկն ըստ իս էն ա, որ փորձում ա մեծը, հասարակությունը բացատրել՝ մի, լավագույն դեպքում մի քանի դիտարկումների ու ենթադրությունների հիման վրա, անգամ եթե դրանք շատ հավեսն են: Բայց ժամանակի ու տարածության մեջ հիմա դրանք արդեն էնքան անհուսալի փոփոխականներ են, որ մինչև հիպոթեզդ տպագրվում ա, արդեն էնքան շատ են օրինակներն այն վիճարկելու, որ առաջանում ա քո հիպոթեզը հերքող գոնե երեք ուրիշ հիպոթեզ.... չնայած վերջերս որտե՞ղ կարդացի, որ օրինակը դեռ չի նշանակում փաստ: Պետք ա հիշել,....

Հիմա կասեք բա հոգեբանությո՞ւնը, որն անհատին ա փորձում բացատրել: Բայց էստեղ էլ նույն խնդիրն ա. արևմուտքն անհատի հույզն ու վարքն էլի ընդհանրացնում ա: Երբ Լե Ցզին ասում ա,

Некий житель царства Сун за три года вырезал для своего государства из нефрита лист дерева чу, такой совершенный — в зубчиках и со стебельком, в жилах и волосках, такой сложный и блестящий, что его нельзя было отличить от настоящих листьев дерева чу, даже смешав с ними. Этого человека за его мастерство стало кормить царство Сун. 
    Услышав об этом, учитель Ле-цзы сказал: 
    — Если бы Небо и Земля, порождая вещи, создавали за три года один лист, то растений с листьями было бы очень мало. Поэтому мудрый человек полагается не на знания и мастерство, а на естественный процесс развития. 

արևմտացին դա անվանում ա nature vs nurture, evolution vs revolution, կամ ասենք 20 դարի սկզբներին՝ եվգենիկայի հիմնահարցեր ու մի հատ էլ պարզեցված տարբերակ ա առաջարկում Ուիկիպեդիայով, ու շատ թե քիչ գրաճանաչ ու հետաքրքրասեր մարդ սկսում ա կարծիք ձևավորել ու հայտնել: Ու ի տարբերություն ավելի շատ գրաճանաչ ու հետաքրքրասեր մարդու՝ ինքը թաղվում ա ընդհանրացումների մեջ ու քանի որ դրանց ծանրության տակից դուրս չի կարողանում գալ, սկսում ա հաճույք ստանալ ու մյուսներին էլ քարոզել էդ հաճույքի մասին:

Արևմուտքի հասարակագիտությունն սկսում ա նաև ուրիշ լեզվով խոսել. էն գիտելիքը, որ հասանելի էր մտածող մարդուն, աստիճանաբար թաղվում ա կրիպտիկ ակադեմիական տեքստերում ու դրանց հեղինակները սկսում են նմանվել հատուկ կաստայի, որտեղից ելքումուտքը զոհեր ու պատիժներ ա ենթադրում: Էլ չասեմ քաղաքականության ազդեցության մասին... Կասեմ, բայց երևի հետո: Կամ էլ չէ:-) Ասված ա, էլի:

ԲԱՅՑ, էս ամենով հանդերձ, ինձ սարսափեցնում ա մարդկանց չմտածելու ցանկությունն ու անգերազանցելի հատկությունը: Իսկ մտածելը՝ հարցեր տալը, խորանալը, տարբեր բաներ դիտարկելը, համադրելը, հակադրելը, ենթադրելը, էս ամենն արևմուտք ա: Ու էս օկուլտա-էզոթերիկ (որոնց գիտեմ մենակ ուիքիականով, էլի առանց խորանալու ու ամենայն հավանականությամբ սխալ) շեղումներից ներվայնանում եմ: Մանավանդ, որ խելոք մարդը գնում-փակվում ա դրանց մեջ ու Քաջ Նազարի նման ԻՐ բուդդիզմն (օրինակ, էլի) առջևից թափ տալով սկսում ա մյուսներին դարձի բերել...

Ինչևէ...



No comments: