Monday, September 26, 2016

Մեծանալու մասին

Տղամարդիկ չգիտեմ ոնց, բայց կանայքս երևի մեկ էլ զգում ենք, որ մեծացել ենք: Մեծանալու ներկա շարունակական կամ այլ կերպ «պրոգերսիվ» կոչվող (ով ոնց նախընտրի) բայաձևի, այսինքն ներկա ընթացքի մասին չենք խոսում: Երևի չենք մտածում, է՞դ պատճառով: Չգիտեմ, բայց անցումը մի տեսակ բաց ենք թողնում ու մեր կյանքի ինչ-որ մի կետում մեկ էլ տեսնում ենք, որ մեծ ենք: 

Միգուցե ինչ-որ ազդանշաններ լինում են, ասենք մեր սիրելի անունների պոչից ոչ սիրելի, անգամ հիչկոկյան սարսափազդու ծյոծաների մեկընդմեջ հայտնվելը:-) Չափսերի «անհասկանալի» երկրաչափական պրոգրեսիաները: Մարմնի սովորույթների անսովոր շեղումները: Լիրիկական զեղումների անհասկանալի հաճախականությունը: Բայց դրանք ազդանշաններ են, որոնցից մի պահ անակնկալի ենք գալիս, բայց երիստասարդական հիմնարար սովորույթների օրինաչափության թափը դեռ էնքան ա հերիքում, որ չենք վռվում. շարունակում ենք 25-ի նման:-) 

Մինչև մի օր պատահաբար նկատում ես, որ «տարեց» տղամարդկանց հայացքն իրականում տարեց տղամարդկանց հայացք չի, այլ քո տարեկցի:-)))) Որ կողքդ նստող երկար մազերով, աշխարհից նեղացած, սիրուն-բանաստեղծ աչքերով տղային մամայի պես ուզում ես էս աշխարհում հարմարավետ տեղավորել ու մակերեսին պահել, ոչ թե սիրուհու պես իր հետ բացահայտել աշխարհն ու դրա խորքերը:-))))

Ու հասկանում ես, որ մեծացել ես:-) 

2 comments:

Anonymous said...

Ջա՜՜՜ն, Քիսո ջան :))

Ինչ հավես ա, քո հետ մեծանալը :))

Ձ․

Christina said...

մենք դեռ պանսիոն ունենք սարքելու, Ձյուն:-)))))))) ու էդ ժամանակ մի հայ կուստուրիցա պետք ա արդեն հայտնված լինի, թե չէ գլուխգործոց կկորչի:-)))))))))))