Tuesday, March 7, 2017

Օր 2. The Lunchbox vs Paterson

Իրականում The Lunchbox-ի ու Paterson-ի միջև կապ չկա: Անգամ արտադրման տարեթիվն ա տարբեր:-): Բայց ես կապում եմ, որովհետև երկուսն էլ սովորական մարդկանց սովորական առօրյայի մասին են, որոնց հիմքում մոդայիկ դարձած էքզիստենցիալ հարցեր են. կյանքի նպատակ, բան:-)

Առաջինն ինձ համար անհայտ ռեժիսորից ա, երկրորդը՝ հայտնի Ջարմուշից, որի Broken Flowers շատ եմ սիրում, ավելի ճիշտ շատ սիրեցի, երբ առաջին անգամ նայեցի. հիմա չգիտեմ, կսիրեմ, թե կսիրեմ անցյալի հուշը:-)

Բայց ինչո՞ւ եմ համեմատում, որովհետև պատմության լուծումներն առաջինում շատ դուրս եկան, երկրորդում՝ ոչ, իսկ քանի որ երկուսն էլ պուճուր մարդկանց պուճուր պատմություններ են, մի տեսակ ակամա ստացվեց համեմատությունը: Կամ էլ ոչ այնքան, որովետև մի օրվա տարբերությամբ նայեցի:-)

Monday, March 6, 2017

Օր 1

Ասում են, պետք ա ամեն օր գրել: Երևի ճիշտ են ասում:-) Առաջ էդպես էլ անում էի:-) Երևի գարունից ա, որ Կիլիկիան հիշեցի ու կարոտեցի էն ժամանակվա իրողություններն ու դրանց մեջ՝ ինձ։-) 

Շարժայում վերջացրեցի The Island of Doctor Moreau-ն: Վախենալու գիրք էր... Ուելսը շատ չի խորացել գիտություն-բարոյականություն երկվության մեջ, բայց  Մոռոյի գիտական հետաքրքրասիրությունն անհանգստացնող ա: Ուելսը չի դատում, նույնիսկ մի տեսակ համակրանք ա զգացվում հանդեպ Մոռոն, բայց քանի որ «ինչու»-ի մասին չի խոսվում ու Ուելսն իր կողմից ոչ մի ուղղություն չի նախանշում, թե էդ հետաքրքրասիրությունը դեպի ուր ա տանում, հետաքրքրասիրությունը հանուն հետաքրքրասիրության սկսում ա վախեցնել: Էլի գալիս ենք անհասանելի ոսկե միջինին...

Ու ինձ թվում ա, Ուելսն էս վիպակը գրել ա, օրինակ, գնացքով ինչ-որ տեղ գնալիս, երբ ձանձրույթից սկսել ա նայել վագոնի մարդկանց:-)))))))